Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է: Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:
Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարներում: Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան, որտեղ մենք Ձեզ համար կկազմակերպենք ցանկացած տեսակի միջոցառում: