Էկոնոմ կարգի 10 համարներից 7-ը պատրաստված են «twin» ոճով, այսինքն` ունեն երկու մեկտեղանոց մահճակալներ, որոնք Ձեր ցանկությամբ մեկ վայրկյանում կարող են վերածվել մեկ երկտեղանոց մահճակալի: Համարներում կան նաև փափուկ գորգ, բոլոր համարների համար պարտադիր հեռուստացույցը և մինի-բարը, հարմարավետ լոգասենյակը ցնցուղի խցիկով: Էկոնոմ կարգի «double» ոճի մյուս 3 համարները «գողտրիկ անկյուն» են զույգերի համար. Ձեր տրամադրության տակ են ընդարձակ երկտեղանի մահճակալը և մյուս բոլոր հարմարությունները: