Ռեստորանի ինքնատիպ դիզայնը Ձեզ կտանի մի քանի տասնամյակ ետ, երբ Ծաղկաձորում տուրիզմը նոր-նոր էր ծնունդ առնում: Քաղաքի տեսարանները ստեղծում են ազատության և թեթևության անմոռանալի մթնոլորտ, որտեղ հաճելիորեն վայելում ես ազգային և եվրոպական խոհանոցների կերակրատեսակները: Ձեր տոնակատարությունների, բանկետների, ֆուրշետների և պաշտոնական ընդունելությունների անցկացման համար այս ռեստորանն ընտրելու դեպքում կստանաք բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվերի համար: Ռեստորանը սպասարկում է մինչև 70 հոգի: Պատկերասրահ
ՍՐՃԱՐԱՆ «ՅՈՒՊԻՏԵՐ»
Մեր քանտրի-կաֆեն Ձեզ կզարմացնի իր պարզ և ընկերական մթնոլորտով, պատրաստվող ճաշատեսակների բազմազանությամբ, հայ ժողովրդրի հպարտություն հանդիսացող հիասքանչ ազգային գինիներով և կոնյակներով: Ձեր ցանկությամբ` միսը պատրաստվում է մանղալի վրա կամ թոնրի մեջ: Ձմռանը կմատուցենք խաշ` հայկական հեքիաթային ճաշատեսակ, որից մարդու արյունը սկսում է երակներում եռալ, իսկ ամռանը` կառաջարկենք հարմարավետ տեղավորվել ամառային ծածկապատշգամբում և խմել թարմացնող կոկտեյլներ: Զբոսաշրջիկնե'ր բոլոր երկրներից, որ ավտոբուսներով, մեքենաներով կամ հեծանվով շրջագայում եք Հայաստանով, բարի' գալուստ մեր կաֆե: Մենք մատուցում ենք նախաճաշ, ճաշ և ընթրիք: Մեզ մոտ դուք կհագեցնեք ձեր քաղցը և կհանգստանաք ճանապարհից առաջ:
Պատկերասրահ
ԴԻՍԿՈ ԲԱՐ
Բարը, որն ունի խմիչքների տեսականի ցանկացած ճաշակի համար, ընդարձակ պարահրապարակ և փափուկ բազմոցներ, չի թողնի, որ ձանձրանաք, եթե, իհարկե, չեք ուզում քնել, այլ` ուզում եք շարժվել: Դուք կարող եք բարում պարել երաժշտության տակ կամ կազմակերպել փակ կարաոկե – երեկույթ: Բարը հագեցած է տեխնիկայի վերջին խոսքով և ունի բարձրակարգ սարքավորումներ յուրաոճ դիսկոտեկաներ կազմակերպելու համար: Մենք կապահովենք հարմարավետ ընդունելություն մինչև 70 հոգու համար նախատեսված միջոցառումների համար: Պատկերասրահ
ԼՈԲԲԻ ԲԱՐ
Ի՞նչ հանգիստ առանց ընկերների հետ շփումների, մի քանի ախորժահամ սիգարի և մեկ-երկու բաժակ ոգելից խմիչքի: Մեր նախասրահի բարում բարմենը Ձեզ համար կպատրաստի հիանալի կոկտեյլներ և անուշաբույր սուրճ, ինչպես նաև` կստեղծի համապատասխան մթնոլորտ ընկերական զրույցների համար: Պատկերասրահ
ՇՈԳԵԲԱՂՆԻՔ
Ուզում եք լիցքաթափվել ծանր աշխատանքային օրվանից հետո, թե՞ պարզապես շոգեհարվել և ոչ մի բանի մասին չմտածել: Հինգ հոգու համար նախատեսված փոքր և հարմարավետ սաունան սպասում է Ձեզ: Այստեղ դուք կհանգստանաք, հաճելի ժամանակ կանցկացնեք և կձերբազատվեք օրվա ընթացքում կուտակված բոլոր խնդիրներից: Սաունա այցելելուց հետո դուք ձեզ կզգաք հոգեպես և ֆիզիկապես թարմացած և լեցուն կյանքի կոչվելուն պատրաստ նոր գաղափարներով և որոշումներով: Պատկերասրահ
ԲԻԼՅԱՐԴ
Ռազմավարությունը, մարտավարությունը և ազարտը համախմբված են հարմարավետ և կոմպակտ բիլյարդի սենյակում: Բիլյարդի մեկ-երկու խաղ և հաճելի շփումները կգեղեցկացնեն մեզ մոտ ձեր անցկացրած ժամանակը և կթողնեն հաճելի հիշողություններ հանգստի մասին: Ռուսական բիլիարդ, թե՞ «ամերիկանկա» – ընտրությունը Ձերն է: Պատկերասրահ