Չորս լյուքս կարգի համարներից յուրաքանչյուրի ընդարձակությունը և ինքնատիպորեն շքեղ ինտերիերը հնարավորություն կտան Ձեզ զգալ ապահով` քաղաքային իրարանցումից հեռու, իսկ անուշաբույր յուղերով լի ջակուզիում լիցքաթափումից հետո կզգաք, որ կյանքը հիասքանչ է: Բազմոցը կարող է վերածվել լրացուցիչ անկողնու, իսկ ձեր ցանկության դեպքում, միշտ կարող են ավելացնել ևս մեկ մահճակալ: Յուրաքանչյուր լյուքս համարում կգտնեք արբանյակային հեռուստատեսություն և լեցուն մինի-բար, իսկ պատուհանից այն կողմ` քաղաքի գլխավոր հրապարակի տեսարանով գողտրիկ պատշգամբն է: Լյուքս համարները իդեալական են ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ` հաճելի մեկուսացման համար: Իսկ այս համարների գները Ձեզ կզարմացնեն «գին-որակ» համադրությամբ դիտարկելիս: