Սա կլինի Ձեր օրը...
Հարսանիքը հուզիչ և երջանիկ իրադարձություն է:Տոնակատարության հոգսերից ազատվելու համար, այն պատվիրեք Ծաղկաձորի ամենագեղեցիկ և ռոմանտիկ վայրերից մեկում` «Յուպիտեր» հյուրանոցի ռեստորնում:
Մենք Ձեր ճաշակով կձևավորենք սեղանները և կպատրաստենք ճաշատեսկները (կամ Ձեր ընտրությանը կներկայացնենք բանկետի ճաշացուցակներից մեկը), կտեղափոխենք ձեր հյուրերին հարմարավետ ավտոբուսներով, կպատվիրենք ամենահամեղ հարսանյաց տորթը Ձեզ համար, իսկ երեկոյան կկազմակերպենք փակ դիսկոտեկ մեր դիսկո-բարում:
Իսկ նորապսակների համար ունենք հատուկ նվեր` առաջին ամուսնական գիշերը լյուքս համարում և հյուրանոցի կողմից համարում մատուցվող անակնկալ: Տոնական միջոցառումից հետո Ձեր հյուրերին կտեղավորենք հարմարավետ համարներում` զգալիորեն իջեցված գներով:
Մեզ մոտ դուք կկարողանաք հանգստանալ հարսանիքի բուռն օրվանից հետո և կատարել ոչ մեծ շրջագայություն Հայաստանով. մենք մեզ վրա ենք վերցնում շրջագայության կազմակերպման բոլոր հոգսերը:
Ձեզ մնում է միայն գնել հարսանյաց զգեստը!